Իրանին թույլ չենք տա սովորական սպառազինություն ձեռք բերել. Պոմպեո

Հրապարակող՝

Ապրիլի 30-ին Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը

Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին սովորական սպառազինություն ձեռք բերել այն բանից հետո, երբ հոկտեմբերին լրանա դրա հանդեպ ՄԱԿ-ի էմբարգոն։ Այսպիսի հայտարարություն է կատարել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն։

«Մենք կաշխատենք ՄԱԿ ԱԽ-ի հետ՝ զենքի վաճառքի էմբարգոն ընդլայնելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները գնահատում է յուրաքանչյուր հնարավորությունն առ այն, թե ինչպես կարող ենք դա անել»,- նշել է նա։

2018թ․ ԱՄՆ-ն դուրս էր եկել իրանական միջուկային գործարքից։ Այդ համաձայնագրի շրջանակներում Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ-ի գործադրած սահմանափակումների ժամկետը կլրանա այս տարվա հոկտեմբերին։

«Չինաստանը, Ռուսաստանն ու աշխարհի մյուս երկրները կարող են հոկտեմբերին իրանցիներին վաճառել սովորական զենքի զգալի համակարգ»-, շարունակել է պետքարտուղարը: «Մենք կոչ ենք անում Եվրաեռյակի մեր գործընկերներին միջոցներ ձեռնարկել: Սա նրանց հնարավորությունների սահմաններում է»:

Ամենաթարմ