fbpx
Իրավական

Նորատուսցիները չեն հարձակվել Արմենիա ԲԿ-ի վրա․ տեղեկությունը կեղծ է եղել

Քիչ առաջ լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն, որի համաձայն՝ Գավառում տեղի ունեցած միջադեպերից հետո, Նորատուս համայնքի բնակիչները ներխուժել են Արմենիա ԲԿ։ Ըստ տեղեկատվության Արմենիա ԲԿ-ում են գտնվել միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած անձինք։

Նշվում է, որ բնակիչները հարձակվել են բժիշկներից մեկի վրա և վնասել նրան, իսկ քրեական ոստիկանության աշխատակիցները այս պահին շրջափակել են տարածքը։

ՀՀ ոստիկանությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։Կենրոնը հայտնել է, որ նման ահազանգ չի ստացվել, իսկ բուժկենտրոնում իրավիճակը հանգիստ է։

Աղբյուրը՝  infocheck.am․

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ