fbpx
Քաղաքականություն

Իրանն ակնկալում է, որ ՌԴ-ն կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Լավրովի հետ նախատեսում է քննարկել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։

Աբդոլլահիանն ակնկալում է, որ Ռուսաստանը զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությանն ու կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ