fbpx
Առողջապահություն

ԱՆ-ն բանակցում է՝ սեղմ ժամկետներում չինական պատվաստանյութի ներկրման ուղղությամբ

Ամբողջ աշխարհում դիտվում է քովիդի դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով:

Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

«Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, մեզ մոտ առկա է նաև Հայաստան ժամանող չվերթների սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով:

Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Սինոֆարմ պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:

Միաժամանակ, երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը», – ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ