Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը(CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը(IRIB)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել:
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ: