fbpx
Աշխարհ

Իրանում ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու առաջարկ կա

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ: Իր առաջարկը նա հնչեցրել է հունիսի 18-ին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 10-րդ միջազգային հանդիպմանը:

«Հարկավոր է տոկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի միջամտությանը, ճնշմանը, տնտեսական շորթումներին դեմ հանդիման՝ խաղաղության հաստատման նպատակով: Անհրաժեշտ է պաշտոնապես չճանաչել և հակազդել այլ երկրների դեմ ամերիկյան կառավարության արտատարածքային պատժամիջոցներին՝ անցկացնելով այդ կործանարար պրակտիկայի դեմ հանդես եկող պետությունների նիստեր, ինչպես նաև ստեղծելով այդ պատժամիջոցներին հակազդման մշտական միջազգային մեխանիզմ»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ