Իրանում առնվազն 10 մարդ է զոհվել ուսանողական ավտոբուսի վթարից

Հրապարակող՝

2TidGOrWKW4cSmPV5U8k

Ամենադիտվածներ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում առնվազն տասը մարդ է զոհվել ուսանողների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով, հոսպիտալացվել է 26 հոգի: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Վթարը տեղի է ունեցել Թեհրանի Ազադ իսլամական համալսարանի գիտահետազոտական բաժանմունքի տարածքում: Գործակալության տվյալներով` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուսը բախվել է բետոնե պատին ու շրջվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարից քիչ առաջ վարորդը կրծքահեղձուկ է ունեցել: Պաշտոնապես այս վարկածն առայժմ չի հաստատվում: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաթարմ