fbpx
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսից 24 ժամվա ընթացքում 158 մարդ է մահացել. Fars

Իրանում կորոնավիրուսի պանդեմիան դեռևս շարունակում է տարածվել:

Այսօր` ապրիլի 4-ին Իրանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 158 դեպք: Այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Կիյանուշ Ջահանպուրը: Նա նաև հավելել է, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2650 նոր դեպք:

Հայտնենք, որ Իրանում վարակվածության թիվը հասել է 55.743-ի և ընդհանուր մահացության թիվը կազմում է 4545 է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ