fbpx
Աշխարհ

Իրանում ձերբակալված ռուս լրագրողը ազատ է արձակվել

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Յուլիա Յուզիկին, որն արդեն մեկնում է Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է Իրանում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ի էջում:

«Ռուսաստանի արտգործնախարարության և Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան համատեղ ջանքերի շնորհիվ իրանական կողմը որոշեց ազատ արձակել Ռուսաստանի քաղաքացի Յուլիա Յուզիկին»,-նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները ձերբակալել էին ռուսաստանցի լրագրող Յուլյա Յուզիկին, երբ վերջինս ժամանել էր Թեհրան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ