fbpx
Աշխարհ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այս գիշեր 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հարևան Իրանի հարավում։

Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալներից։

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 03:15-ին, իսկ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը Բենդեր Աբբաս քաղաքից 166 կիլոմետր հարավ-արևմուտք է ընկած։

Զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին այս պահի դրությամբ տվյալներ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ