Բոլորը տարբեր են, բայց Մխիթարյանը կարևոր է․ Մոուրինյո

Ամենադիտվածներ

Բոլորը տարբեր են, բայց Մխիթարյանը կարևոր է․ Մոուրինյո

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին կարևորել է Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը ակումբում։

Նա հայ ֆուտբոլիստի մասին խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Վիտես» ակումբի հետ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Պարտուգալացին անդրադարձել է «Ուդինեզեի» հետ հռոմեական ակումբի հանդիպմանը ու նշել, որ չի կարող ասել, թե արդյոք Մխիթարյանի բացակայությունն էր իրենց խնդիրների միակ պատճառը, թե ոչ։

Միևնույն ժամանակ Մոուրինյոն նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները տարբեր են, բայց Մխիթարյանն իրենց համար կարևոր է։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ