fbpx
Աշխարհ

Բայդենը Պուտինին համարում է պատերազմական հանցագործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է պատերազմական հանցագործ։

Այս մասին նա նշել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ Սպիտակ տանը, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք նա Պուտինին պատերազմական հանցագործ է համարում։ Չնայած սկզբում Բայդենը բացասական է պատասխանել հարցին, բայց հետո ուղղել է ինքն իրեն ու ասել, որ «նա պատերազմական հանցագործ է»։

ԱՄՆ առաջնորդի այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս անթույլատրելի ու աններելի է համարել Բայդենի խոսքերը, ընդգծելով, որ «Վաշինգտոնի ռումբերից հազարավոր մարդիկ են մահացել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ