fbpx
Աշխարհ

Իրանում շուրջ 1000 ցուցարար է ձերբակալվել

Իրանում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Mehr-ը՝ հղում կատարելով անվտանգության ծառայությանը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, կազմակերպված անկարգությունների ժամանակ բենզինի գների փոփոխության սխեմայի ներդրումից երկու օր հետո մոտ 100 բանկ և 57 խանութ այրվել են կամ թալանվել։

«Իրանում անկարգությունների մասնակիցների 87 հազար 400 են, որոնցից 82 հազար 200-ը՝ տղամարդիկ, և 5200-ը՝ կանայք, որոնց մեծամասնությունը գաղափար չի ունեցել անկարգությունների էության մասին և եղել է միայն ընթացիկ իրադարձությունների վկան»,-գրում է գործակալությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ «նրանք, ովքեր եղել են անկարգությունների կենտրոնում, խնդիրներ ստեղծելու համար էին՝ շահարկելով բենզինի գնի բարձրացման առիթով սկիզբ առած խաղաղ ակցիաները։

Հիմնական վնասը հասցվել է պետական և մասնավոր սեփականությանը Խուզեստանում, Թեհրանում, Ֆարսում և Քերմանում։

Զոհվածների մասին ճշտված տվյալներ առայժմ չկան։

Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ