fbpx
Աշխարհ

Իրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների Իրան վերադարձի շուրջ։ Հարցը քննարկվել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա այն ժամանակվա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպմանը։

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 27-ին դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, վիրավորվել նրա երկու գործընկեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ