fbpx
Աշխարհ

Իրանը ապացույցներ է պահանջում Սաուդյան Արաբիայից

Թեհրանը Էր Ռիադից պահանջում է տրամադրել այն բանի ապացույցներ, որ Իրանն է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետևում: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, սեպտեմբերի 19-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Եթե նրանք Իրանի մեղսակցության ապացույցներ ունեն, ապա թող տրամադրեն դրանք»,-ասել է Մուսավին։

Նա հավելել է, որ Թեհրանը չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում: Սեպտեմբերի 18-ին էր Ռիադը գրոհներին մեղսակցության մեջ մեղադրել է Իրանին, ներկայացնելով մի շարք ապացույցներ, բայց խոստովանելով, որ հրթիռների արձակման վայրը մինչ այժմ չի պարզվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ