Իրանը չի ընդունում թալիբների իշխանությունը

Հրապարակող՝

Իսլամն արգելում է միջուկային զենքի օգտագործումը․ Համենեի

Ամենադիտվածներ

Աֆղանստանում Իրանի դեսպան Բահադուր Ամինիանը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին։

Այս մասին դեսպանն ասել է Tolo News-ին տված հարցազրույցում։

Ամինիանը նշել է, որ թալիբների ներկայիս Կառավարությունը կազմված է միայն մի էթնիկ խմբից, իսկ մյուս էթնիկ խմբերը դրա մաս չեն կազմում, իսկ Իրանը դա չի ընդունում։ Իրանի անունից դեսպանը սիրով կոչ է արել թալիբների առաջնորդին՝ ներառական կառավարություն ստեղծել։

Նրա խոսքով՝ Իրանը կարող է նաև այլ երկրներին համոզել ճանաչել թալիբների իշխանությունը Աֆղանստանում, եթե նրանք կարողանան բարեփոխումներ անել Կառավարության կառուցվածքում։

Սրան ի պատասխան էլ թալիբների ներկայացուցիչը քննադատել է Ամինիանի կոչն ու ասել, որ դա Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու փորձ է։

Ամենաթարմ