Իրանը հայտնել է, որ կարող է ձերբակալել ցանկացած նավ

Հրապարակող՝

Իրանը շրջանցել է պատժամիջոցները և նավթ մատակարարել. New York Times

Ամենադիտվածներ

Իրանը կարող է ձերբակալել ցանկացած նավ, նույնիսկ եթե այն ընթանում է ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի նավերի ուղեկցությամբ։ Այս մասին լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին:

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը նաև հայտարարել է, որ անարդարացի է համարում «միջազգային իրավունքը խախտած» բրիտանական լցանավն ազատելը և դրա հետ մեկտեղ իրանական լցանավը չազատելը, որը ձերբակալվել է Ջիբրալթարում:

Դրանից բացի՝ Թանգսիրին շեշտել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն պատասխանատվություն է կրում Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության ապահովման համար։

Ամենաթարմ