fbpx
Մարզեր

Քարակերտ համայնքում սկսվել են բարեկարգման-ասֆալտապատման աշխատանքները

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Քարակերտ համայնքում սկսվել են համայնքի Հ.Թումանյան, Հ.Շիրազ փողոցների բարեկարգման-ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 27 մլն 586.4 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 49.3% կամ 13 մլն 586.4 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 50.7% կամ 14 մլն դրամ:

***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ