fbpx
Աշխարհ

Իրանը կներկայացնի միջուկային համաձայնագրում իր պարտավորությունները դադարեցնելու մանրամասները

Իրանը կհրապարակի իրանյան միջուկային համաձայնագրի շրջանակներում մի շարք իր պարտավորությունները դադարեցնելու մասնամասները:

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (AEOI) հունիսի 17-ին կներակայցնի շատ կարևոր տեղեկատվություն, որը վերաբերում է Իրանում հարստացված ուրանի պաշարների անսահման ավելացմանը, ինչպես նաև միջոցառումներին, որոնք ընդունվել են իրենց պարտավորությունները իրագործելու երկրորդ փուլին համար:

Ճեպազրույցը տեղի կունենա Արաքսում ծանր ջրի արտադրության ռեակտորում. դրանում կմասնակցի ավելի քան 70 լրագրող:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թեհրանը հայտարարել էր համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու որոշման մասին, և սահմանել էր 60-օրյա ժամկետ համաձայնագրի մյուս կողմերի համար պայմանագրով սահմանված Իրանի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու առումով: Որոշումը կայացվել էր համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի ելքից և ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելուց մեկ տարի անց:

Այդ ընթացքում Թեհրանը հայտարարել էր, որ այդ ժամանակաշրջանում կդադարի ավելցուկային ուրանի և ծանր ջրի արտահանումը:

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով փոխնախարար Աբաս Արաքչին ընդգծել է, որ 60-օրյա ժամկետը չի երկարաձվի: Նրա խոսքով՝ Թեհրանը կշարունակի հետևյալ քայլերի իրագործումը, այսինքն՝ կսկսի երկրորդ փուլը, եթե համաձայնագրի մնացած կողմերը չկատարեն Իրանի պահանջները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ