fbpx
Աշխարհ

Իրանը մեղադրել է բողոքներին աջակցողներին երկրի ներքին գործերին խառնվելու համար

Թեհրանն համարում է, որ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն է երկրի ներքին գործերին: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

Նա ընդգծել է, որ մի շարք պետություններ զարմանալիորեն պաշտպանել են խռովարարներին Իրանում:

«Իրանի կառավարությունը ճանաչում է խաղաղ բողոքի մարդկանց իրավունքը, սակայն հարկ է տարանջատել նրանց, ովքեր զբաղվում են անկարգություններով։ Ցավոք, այդ իրադարձություններին մասնակցել են ահաբեկչական ուժեր»,-ասել է նա:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գինը եռակի բարձրացնելու մասին կառավարության որոշումը: Դրանից հետո երկրի մի շարք քաղաքներում տեղ են ունեցել բողոքի ակցիաներ, ոստիկանության հետ ընդհարումներ:

Միջազգային մի շարք կառույցներ, ինչպես նաև պաշտոնյաներ քննադատել են Թեհրանի գործողությունները։: Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Իրանի իշխանություններին ու իրավապահ մարմիններին զսպվածություն ցուցաբերել բողոքների նկատմամբ և երկխոսություն սկսել նրանց հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իրանցի բողոքներին խնդրել է լուսանկարներ ու տեսագրություններ ուղարկել Պետդեպարտամենտ, որոնք վկայում են իշխանությունների կողմից ցույցերի ճնշման և մարդու իրավունքների այլ խախտումների մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ