fbpx
Աշխարհ

Ոչ մի գործարք չի լինի․ Իրանը պատասխանում է Եվրոպային

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մերժել է Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կոչը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին, որը վերաբերելու է տարածաշրջանային անվտանգությանը:

«Առանց ԱՄՆ թույլտվության եվրաեռյակի կաթվածահարումն ակնհայտ դարձավ 2018 թվականի մայիսից»,- թվիթերյան իր էջում նշել է Զարիֆը՝ պատասխանելով Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հայտարարության:

Զարիֆն առաջարկել է այս թերությունը հաղթահարել կամք դրսևորելու միջոցով անկախ ճանապարհի ձևավորման համար, այլ ոչ թե այն նպատակով, որպեսզի չհակասեն ԱՄՆ անհեթեթ հայտարարություններին և խնդրանքներին, որոնք միջուկային համաձայնագրի հետ համատեղելի չեն:

«Ոչ մի գործարք չի լինի մինչև ներկայիս համաձայնագրին հետևելը»,-հավելել է նա:

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ՝ Թեհրանին բանակցությունների կոչ անելով «իր միջուկային ծրագրի համար երկարաժամկետ հիմքի շուրջ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ