fbpx
Աշխարհ

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը. Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Ռոհանին գոհունակություն է հայտնել պատերազմի ավարտի և «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման» ու հրադադարի ռեժիմի սահմանման կապակցությամբ:

Ռոհանին պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում:

Ռոհանին նաև հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանին ազատագրած շրջանների վերականգնման գործում:

Այս մասին տեղեկանում ենք Mehr-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ