Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ էական հարցեր քննարկել և սպասում է Էր Ռիադի արձագանքին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք որևէ անլուծելի խնդիր չունենք Սաուդյան Արաբիայի հետ: Հենց որ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի, հնարավոր կլինի քննարկել մեր մոտ առկա էական հարցերը:
Իհարկե, առավել կարևոր հարցը տարածաշրջանում Եմենի խնդիրն է»,- ասել է Ռոհանին։ Նրա ասուլիսը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։
Իրանի նախագահի խոսքով՝ Էր Ռիադը մեծ սխալ է թույլ տվել Եմենի նկատմամբ՝ ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի դեմ: