fbpx
Աշխարհ

Իրանը թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում

Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում»,- ասել է Մուսավին` նշելով, որ դատապարտում է Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որոնք պաշտպանում են ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական նավթի արտահանման դեմ:

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը և այն օգտագործելով որպես զենք: Նա հավելել է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»: Նախարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ