Իրաքում գրանցվել է աշխարհում երկրորդ դեպքը, երբ ծննդկանը միանգամից լույս աշխարհ է բերել 7 երեխայի։ Դիյալա նահանգի 25-ամյա բնակչուհին բնական ճանապարհով ունեցել է 6 աղջիկ և 1 տղա։ Տեղեկությունը հաստատել է Իրաքի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ֆարիս ալ-Իզաուին, փոխանցում է «РИА Новости»-ն։
Նրա խոսքով՝ մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում։
7 երեխայի ծննդյան առաջին դեպքը գրանցվել է ԱՄՆ-ում, 1997 թվականին։