Իրաքն Իրանի հետ առևտրի համար սեփական հատուկ ֆինանսական մեխանիզմը (SPV) կստեղծի։ Այն թույլ կտա մարել պարտքն ու շարունակել կենսական կարևորության գազի և էլեկտրաէներգիայի ներմուծումը: Այս մասին հաղորդում է Mehr-ը:
Իրաքցի 3 բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այժմ երկիրը ֆինանսական մեխանիզմ է մշակում, որը նման է եվրոպական ֆինանսական մեխանիզմին:
Իրաքը կախում ունի իրանական գազից և էլեկտրաէներգիայից, ուստի փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի պակասի առնչությամբ բողոքի բռնի ցույցերի կրկնությունից:
Նշենք, որ անցյալ տարի բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Բասրայում ու այլ քաղաքներում: Այժմ Իրաքը չմարված 2 մլրդ դոլարի պարտք ունի:
Նոր մեխանիզմը թույլ կտա մարել այդ պարտքը: Իրաքյան SPV հավանաբար կստեղծվի Իրաքի Առևտրային բանկում:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրաքը նոր մեխանիզմի շրջանակում Իրանի բանկոմատը կդառնա: