fbpx
Աշխարհ

Իրար հաջորդող երկու երկրաշարժ՝ Թուրքիայում

Իրար հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Չանքըրը շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնին:

Նշվում է, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին 4.7 մագնիտուդ ուժգնությամբ: 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երեք րոպե անց:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից տուժածներ չկան, իսկ ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Անկարայում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ