fbpx
Քաղաքականություն

ՍԴ-ն իրավական կնիք դրեց ժողովրդի ընտրության վրա

Հետընտրական գործընթացների ավարտին վերջնականապես հաստատվեց, որ Հայաստանում ընտրական ցանկացած գործընթաց այսուհետ հանգուցալուծվելու է բացառապես իրավական ճանապարհով, և ժողովրդավար երկրում քաղաքացին մինչև վերջ պատրաստ է պաշտպանել սեփական քվեն, իսկ իրավական համակարգը օրենքի միջոցով կարող է իրացնել այդ պաշտպանությունը։

Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների մերժումը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀՀ քաղաքացու ընտրությունը վիճարկելի չէ, անկախ մի շարք ուժերի մեծ ձգտումից՝ իշխանության գալու մոլուցքից։

Օրենքը սեփական շահից վեր դասած՝ դատավորների հույսով ՍԴ հասած քաղաքական ուժերը, որոնք շուրջ քսան տարի կեղծել էին ընտրություններն ու անարգել քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը, իրենց բնորոշ գործիքակազմով ևս մեկ անգամ փորձեցին լռեցնել ժողովրդի ձայնն ու հասնել իշխանության։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիքները պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, և իշխանության գալու որևէ շանս չունեն։ Պարզ է, որ եթե չլիներ իրենց կողմից բաժանված կաշառքն ու սեփական շահն ամեն ինչից վեր դասող, հետևորդները, ովքեր այսքան ծանր փորձություններից հետո պատրաստ էին վաճառել իրենց ձայնը, ապա նույնիսկ այս նվազագույն քվեները այս ուժերը չէին ստանա։

Քվեարկության և քարոզչության ընթացքում, արդեն իսկ, բացահայտված հանգամանքները փաստում են, որ այս դաշինքները ոչ միայն չեն ընդունել նախկինում կատարած սխալները, այլև իրենց գործողություններով ավելի խորացրին ժողովրդի կողմից մերժվածի խարանը։

Իսկ Սահմանադրական դատարանը, չնայած մի քանի դատարավորների, ովքեր ակնհայտորեն սպասարկում էին այս քաղաքական ուժերի շահերը, պաշտպանեց ժողովրդի քվեն։

Թերևս, մի բան հստակ է, որ եթե նույնիսկ դատարանն այնպիսի որոշում կայացներ, որը կոտնահարեր քաղաքացու արդար ընտրությունը, ապա ժողովուրդը ոչ մի բանի առաջ կանգ չէր առնի, քանի որ սեփական կարծիքն արտահայտելու և ազատության համար բավական երկար է պայքարել։

Պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները
ամեն կերպ փորձեցին հետպատերազմյան Հայաստանում խորացնել քաղաքական ճգնաժամը՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին, իսկ ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո ժողովրդի արդար ընտրությունը՝ չկարողանալով մարսել՝ հնարավոր բոլոր միջոցներով ձգձգեցին Ազգային ժողովի և Կառավարության ձևավորումը, որն էլ ձախողվեց։

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ