Իրավապահները զբաղված են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների տարածման աղբյուրը պարզելով

Ամենադիտվածներ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4444122095612858&id=100000453356168

Ամենաթարմ