fbpx
Աշխարհ

Իրավիճակը չափազանց բարդ է ռազմաճակատի մի քանի հատվածներում. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին «ծաղր» է անվանել Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին հսկիչ անցակետերի շարունակական արգելափակման հետ կապված իրավիճակը: Ըստ նրա՝ Կուպյանսկի մոտ, որտեղ թշնամու հրետանին անդադար աշխատում է, Լեհաստանի հետ սահմանից լուրերը պարզապես ծաղրական տեսք ունեն։

«Իրավիճակն այժմ չափազանց բարդ է ռազմաճակատի մի քանի հատվածներում, հենց այնտեղ, որտեղ ռուսները կենտրոնացրել են իրենց ռեզերվների առավելագույն քանակը։ Նրանք օգտվում են Ուկրաինային օգնություն տրամադրելու ձգձգումից, և դրանք շատ զգայուն թեմաներ են։ Հրետանու պակաս կա, առաջնագծում հակաօդային պաշտպանության և մեր մեծ հեռահարության զինատեսակների անհրաժեշտություն կա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ լեհ ցուցարարների կողմից երկու երկրների միջև պետական սահմանի անցակետի արգելափակումը պայմանավորված է ոչ թե Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ, այլ քաղաքական գործընթացներով: Զելենսկու խոսքով՝ լեհական սահմանով անցնում է ուկրաինական գյուղմթերքի միայն 5 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ