fbpx
Հասարակություն

Իրազեկում՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ,
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։
Տեղեկացնում ենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 25-ից։ Հորդորում ենք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ