fbpx
Աշխարհ

Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հիվանդանոցում է մոտ 190 մարդ

Իրկուտսկում հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 190-ը: Այս մասին հայտնում է Izvestia-ն:

Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մոտ 4 հազար բնակելի տուն: Ջրածածկ են եղել դպրոցներ, մանկապարտեզներ: Այս պահի դրությամբ՝ անտուն է մնացել մոտ 10 հազար մարդ, որոնցից 2 հազարը՝ երեխա:

Փրկարարները և կամավորները ցամաք են դուրս բերել մոտ 500 մարդու: Իրկուտսկի քաղաքապետ Սերգեյ Լևչենկոն նշում է, որ քաղաքային իշխանություններն ամեն բան անում են, որ մարդիկ արագ մոռանան ողբերգությունը:

Նշենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ՌԴ կառավարությունը պարտավորվում է օգնել Իրկուտսկում ջրհեղեղից տուժածներին և զոհերի ընտանիքներին: Զոհերի ընտանիքներին կվճարեն 1 միլիոն ռուբլի միանվագ նպաստ և գումար կհատկացնեն՝ հարազատներին հողին հանձնելու համար:

Դրամական՝ 200 և 400 հազարական ռուբլի փոխհատուցումներ կստանան նաև վիրավոր քաղաքացիները՝ կախված վնասվածքի աստիճանից: Այն քաղաքացիները, որոնց տները վնասվել են ջրհեղեղի հետևանքով, կստանան 10 հազար ռուբլի օգնություն: Գույքային մասնակի վնասի դեպքում փոխհատուցումը կկազմի 50 հազար, իսկ ամբողջական վնասի դեպքում՝ 100 հազար ռուբլի: ՌԴ կառավարությունն այս նպատակով հատկացրել է 662 միլիոն ռուբլի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ