«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «մեղուներ»-ը գայթակղիչ առաջարկ են կատարել իսպանացուն, բայց վերջինս մերժել է այն, քանի որ մտադիր է պայքարել «սերուցքայիններ»-ի կազմում իր տեղի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «արքայական ակումբ»-ը ցանկանում է վաճառել խաղացողի տրանսֆերը:

