Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մոտ է անդալուսական «Բետիս» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է As-ը։
Նշվում է, որ Իսկոյին առաջարկվել է 2+1 պայմանագիր, որով նա կվաստակի տարեկան ավելի քան 10 միլիոն եվրո՝ առանց հարկերի: Բացի այդ, իսպանացին ստորագրման մեծ բոնուս կստանա:
Իսկոն կարող է դառնալ «Բետիսի» պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։