Իսլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են 5 տարվա ընթացքում սպանել ավելի քան 2000 կետի, հաղորդում է Independent-ը: Կետորսության քվոտայի սահմանումը հարուցել է բնապահպանների զայրույթը:
Չնայած համաշխարհային շուկայում կետի մսի պահանջարկի անկմանն ու որսի հարցում հանրային աջակցության նվազմանը, կառավարությունը հրաժարվում է հետևել կետորսության միջազգային արգելքին:
Կետորսներին կթույլատրվի մինչև 2023 թվականն ամեն տարի իսլանդական ջրերում որսալ ավելի քան 400 կետ: