«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ շատերը թերագնահատում են կատալոնական թիմի՝ Լա Լիգայում գրանցած հաջողությունները:
«Վերջին 11 տարվա ընթացքում մենք 8 անգամ դարձել ենք Իսպանիայի չեմպիոն: Լա Լիգան աշխարհի ամենաբարդ առաջնություններից է: Մեզ պետք է ըստ արժանվույն գնահատեն, սակայն մեր չեմպիոնությունները չեն գնահատում, քանի որ մրցակիցների նկատմամբ ունենում ենք 15 կամ 20 միավորի առավելություն:
«Բարսելոնայի»՝ մյուսների նկատմամբ ունեցած առավելությունը նկատելու փոխարեն, թերագնահատում են մեր նվաճումները: Մենք կարող ենք ուշադրություն չդարձնել Իսպանիայի առաջնությանը և Գավաթին ու կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա, սակայն չենք ցանկանում նման քայլի դիմել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է ESPN-ը: