Իսպանական հանրահայտ Բենիդորմ ամառանոցը ծրագրում է արգելել այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք անտեսում են հանրային վարվելաձևի կանոնները։ Այս մասին տեղեկացնում է АТОР-ը։
Բենիդորմում այս ամառ բոլոր կարգազանցներին, որոնց վատ վարքը կգրանցվի հյուրանոցներում, բարերում, դիսկոտեկներում և լողափերին, կմտցնեն «սև ցուցակ»։
Փորձագետների խոսքով՝ նման վարքով հիմնականում աչքի են ընկնում երիտասարդ բրիտանացիները, որոնք գրեթե ամեն շաբաթ դառնում են քրեական ամփոփագրերի հերոսներ։ Բենիդորմում Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների բաժինը սեզոնին կազմում է 40-45 տոկոս։
«Սև ցուցակը» կլրացնեն զբոսաշրջային ենթակառուցվածքի օբյեկտները՝ համապատասխան ուղեցույցներ արդեն տրվել են տեղի սննդի հաստատություններին, հյուրանոցներին և հիվանդանոցներին։
Բրիտանական կարգազանցների «վարկանիշում» արդեն կան նրանց անունները, ովքեր Բենիդորմում «աչքի են ընկել» անցած տարի։ Այդ տվյալները հանձնվել են տեղի հյուրանոցներին և զբոսատների սեփականատերերին։