fbpx
Իրավական

Իսպանիայից Հայաստան մարիխուաննայի փոխանցման փորձ․ հայտնաբերել է ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից իր անվամբ ստացել էր Իսպանիայից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին:

Իրականացված անձնական խուզարկության արդյունքում առաքանիում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իրականացվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ