Իսպանիայի Ազգային Բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշամետաղադրամ՝ 10 եվրո անվանական արժեքով՝ սահմանադրության վրա արքայազն Ֆիլիպի երդմնակալության պատկերով:
Մետաղադրամը նվիրված է Ֆիլիպ 4-րդ արքայի ծննդյան 50 ամյակին, հայտնում է Իսպանիայի Կենտրոնական բանկի պորտալը:
Մետաղադրամները հիշեցնում են Ֆիլիպի կյանքի դրվագները, մասնավորապես այն պահը, երբ նա 1986 թվականին՝ 18 տարեկանը լրանալուն պես, երկրի խորհրդարանի շենքում հավատարմության երդում է տվել սահմանադրությանն ու Իսպանիայի թագավորին՝ այդպիսով պաշտոնապես դառնալով իսպանական թագի թագաժառանգը: