Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Ռեկտորատի նիստին ներկա էր կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Ռուբեն Հայրապետյանը ծնվել է 1987թ. Երևանում:
Սեպտեմբերին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ, հաղորդում է aysor.am-ը։