fbpx
Աշխարհ

Իսրայելական հրետակոծության հետևանքով 25 հազարից ավելի պաղեստինցի է զոհվել

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծության հետևանքով շուրջ 25 հազար 700 պաղեստինցի է զոհվել:

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ իսրայելական տանկը հարձակվել է Խան Յունիսում գտնվող իր ուսումնական կենտրոնի վրա, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել:

«Հարձակում եղավ Խան Յունիսում գտնվող UNRWA ուսումնական կենտրոնի վրա, որտեղ պատսպարվում էր 10 հազար տեղահանված մարդ, և նրանք վերջերս էին հարձակման ենթարկվել (երեքշաբթի)՝ կրելով զանգվածային զոհեր: Որոշ շենքեր այրվում են, կան զոհեր: Շատ մարդիկ փորձել են փախչել դեպքի վայրից, սակայն չեն կարողացել»,- ասել է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի ՄաքԳոլդրիկը:

Իսրայելի պաշտպանության բանակի հիմնական թիրախը Նասերի և Ալ-Ամալ հիվանդանոցների շրջակայքն է, ինչպես նաև՝ UNRWA ուսումնական կենտրոնը: Իսրայելացի զինվորականները նշում են, որ այդ տարածքում է գտնվում ՀԱՄԱՍ-ի զինյալների համար կարևոր բազան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ