Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութին

Հրապարակող՝

Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութին

Ամենադիտվածներ

Իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, կա առնվազն մեկ զոհ, մոտ մեկ տասնյակ վիրավոր։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախային հարված է հասցրել «Հեզբոլա»-ի հրամանատարին, որին պատասխանատու է համարում Գոլանի բարձունքներում անցած հանգստյան օրերին 12 երեխաների և դեռահասների կորստի պատճառ դարձած հարվածի համար։

Իսրայելը Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ին էր մեղադրել օկուպացված Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարվածի համար։ Շարժումը պատասխանատվություն չէր ստանձնել։

Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական հարվածը թիրախավորել է մայրաքաղաքի Հարեթ Հրեյք թաղամասում գտնվող «Հեզբոլա»-ի Շուրայի խորհրդի շրջակայքը:

Ռազմական խմբավորման օպերատիվ կենտրոնի ղեկավար Մուհսին Շուքրը փրկվել է, Reuters-ին ավելի ուշ հայտնել են նրա անվտանգության երկու բարձրաստիճան աղբյուրները:

Ամենաթարմ