Իսրայելի ավիացիան Գազայի տարածքում մոտ 100 թիրախ է խոցել

Ամենադիտվածներ

Ի պատասխան Պաղեստինի հարձակումների՝ Իսրայելական ավիացիան անցած գիշեր հարձակվել է Գազայի հատվածում մոտ 100 թիրախի վրա: Ինչպես հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը՝ պաղեստինցիները սկսել էին հարձակումները Թել Ավիվի ուղղությամբ հրթիռներ արձակելով։

Թել Ավիվի հրթիռակոծման համար իսրայելցիները մեղադրում են համարում ՀԱՄԱՍ շարժմանը: Նրանք հարվածել են անկլավի տարածքում շարժման ողջ ենթակառուցվածքին։

Հարձակման են ենթարկվել նաև Գազայի կենտրոնական մասում գտնվող հրամանատարաշտաբային համալիրը, հրթիռներ արտադրող ստորգետնյա գործարանը, ռազմածովային ուժերի բազան, ուսումնամարզական կենտրոնը։

Ամենաթարմ