fbpx
Աշխարհ

Իսրայելի հարվածները Սիրիային անօրինական են. ՌԴ ԱԳՆ

Իսրայելի անվտանգությունն առաջնարհերթ հարց է Ռուսաստանի համար, սակայն իսրայելական ՌՕՈՒ հարվածները Սիրիայի տարածքին անօրինական են և անհիմն: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Ոչ, մենք դրանք դատապարտում ենք, դրանք օրինական չեն: Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է հոգ տանենք Իսրայելի անվտանգության համար»,- ընդգծել է նա:

Ռյաբկովը հավելել է, որ CNN-ի հետ զրույցում ասված իր խոսքերը մի շարք ԶԼՄ-ներ չար նպատակներով են կիրառել:

Հիշեցնենք, որ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Ռյաբկովն իբր ասել էր, թե Իրանը ՌԴ-ի դաշնակիցը չէ, և ՌԴ-ն համաձայն չէ Իսրայելի նկատմամբ իրանական թշնամական քաղաքականությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ