Մասաչուսեթսի ժողովրդավար սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է, որ 2020 թ. ընտրություններում իր հնարավոր մրցակիցը, ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչ նախընտրական քարոզարշավը սկսելը կարող է բանտում հայտնվել:
Այս մասին հայտնում է «CNN»- ը:
Նա ընդգծել է, որ այդ ժամանակ ամերիկացի առաջնորդը այլեւս չի կարող լինել պետության ղեկավարը:«Փաստորեն, նա նույնիսկ չի կարող ազատ մարդ լինել», – նշել է Ուորենը:Նրա խոսքերով, ամեն օր Միացյալ Նահանգների նախագահն հրապարակում է ռասիստական կամ ատելության թվիթներ, «մութ ու տգեղ» բովանդակությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը արձագանքել է 2020 թ. ընտրություններում մրցակցուհու մասնակցության հայտին, նրան երբեմն-երբեմն անվանելով՝ «Պոկահոնտաս»:
Աղբյուրը՝ https://www.gazeta.ru
Թարգմանությունը՝ https://azat.tv
