Իսրայելը կշարունակի իր գործողությունները Գազայի հատվածում մինչև ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակը, որը հնարավոր կլինի հասնել ամիսների ընթացքում, ոչ թե տարիների ընթացքում, չորեքշաբթի ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք ամբողջական հաղթանակի ճանապարհին ենք, և այն մոտ է: Մենք խոսում ենք ոչ թե տարիների կամ տասնյակ տարիների, այլ ամիսների մասին:
Իսրայելի պաշտպանության ուժերը հրաշքներ են գործում», – ասել է Նեթանյահուն: