Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրաման է տվել զինվորականներին՝ անհրաժեշտ ամեն ինչ անել իրանական սպառնալիքին հակազդելու համար։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
«Ես ոչ մի տեղ իմունիտետ չեմ տրամադրում Իրանին, Իրանն այն պետությունն է, որը երդվել է ոչնչացնել Իսրայելը: Նա ջանում է բազաներ ստեղծել մեր դեմ ամենուրեք՝ բուն Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում»,-ասել է վարչապետն իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում:
Վարչապետը նշել է, որ ինքը անվտանգության ուժերին հրաման և օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից:

