Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է: Քնեսեթի լուծարումը եղել է պատգամավորների երդմնակալությունից մեկ ամիս անց։ Երրորդ ընթերցմամբ ինքնալուծարման օգտին է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 45:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել սեպտեմբերի 17-ին։ Նման որոշման պատճառ է դարձել այն, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի կարողացել իշխող կոալիցիա և նախարարների կաբինետ ձևավորել, գրում է ТАСС-ը։