Իսրայելի զինվորականները Սիրիայի սահմանին կրակ են բացել զինված մարդկանց խմբի վրա, հայտնում է Իսրայելի բանակի թվիթերյան էջը:
«Իսրայելական զորքը կրակ է արձակել զինված կասկածելի անձանց ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հավելել են, որ զինված մարդիկ Իսրայելի ուղղությամբ հատել են սիրիական սահմանի մոտ գտնվող «Ալֆա» գիծը:
