fbpx
Ժամանց

Իսրայելում «Եվրատեսիլի» հյուրերի համար կազմակերպել են «Շաբաթի ընթրիք» նախագիծը

«Եվրատեսիլի»՝ մայիսի 18-ին Թել Ավիվում կայանալիք եզրափակիչի նախօրյակին քաղաքի հյուրերը կկարողանան «Շաբաթի ընթրիք» նախագծի շրջանակներում քաղաքացիների տներում ներկա լինել ավանդական ընտանեկան ճաշկերույթին, որը համընկնում է երգի մրցույթին: Այս մասին հայտնել է Թել-Ավիվի քաղաքապետարանը:

«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, որը Թել Ավիվում անցկացվելու է մայիսի 14-ից մինչև 18-ը, ինչպես սպասվում է, 10 հազարից ավելի զբոսաշրջիկների կներգրավի տարբեր երկրներից, և շատերի համար դա առաջին այցը կլինի Իսրայել: Թել-Ավիվի մունիցիպալիտետը մտադիր է առաջարկել քաղաքի հյուրերին, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու դավանանքից, մասնակցել շաբաթի ավանդական ընտանեկան ընթրիքին՝ քաղաքացիների տներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Շաբաթի ընթրիքը, որ անցկացվում է ուրբաթ օրերին՝ մայրամուտին, բազմադարյան մշակութային ավանդույթ է ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ հրեական ընտանիքների մեծ մասում: Մերձավոր ազգականներն ու ընկերները հավաքվում են՝ տնական համեղ կերակուրներ ըմբոշխնելու և ուրախ զրույցներ անցկացնելու համար: «Շաբաթի ընթրիք» նախագիծը, ինչպես կարծում են Թել Ավիվի իշխանությունները, հազարավոր զբոսաշրջիկների կօգնի՝ ավելի լավ ճանաչել իսրայելացիների աշխարհը և համապատասխանում է վառ տպավորություններ փնտրող ժամանակակից ճանապարհորդների հետաքրքրություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ